Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին. Ալիև

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Իլհամ Ալիևը և Հելգա Մարիա Շմիդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության օրակարգի շուրջ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է իր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որն իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հաղորդակցության հարցին։ Հելգա Մարիա Շմիդը, անդրադառնալով Կասպից և Սև ծովերով միջանցքի նախագծին, նշել է, որ կանաչ նավահանգիստների նախագիծը նշանակալի տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում