Մեծաձորին տրամադրվել է տրակտոր, ձեռքի խոտհնձիչ և խոտի հակավորիչ. վարչապետը շրջել է համայնքում

ԼԼիլիթ Ասատրյան

Մեծաձոր խոշորացված համայնքում կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է տրակտոր, ձեռքի խոտհնձիչ և խոտի հակավորիչ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։

 
«Պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է:
 

Մեծաձոր և Օթևան բնակավայրերում կառուցվել է նաև խմելու ջրի ներքին ցանց։

 
Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
 

Նույն բնակավայրերում իրականացվել են նաև ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ:

 
Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- նշված է գրառման մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում