Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

ՄՄերի Ներսիսյան

Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը բացվել են երկրի ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում: Նախագահի պաշտոնի համար երկրորդ փուլում պայքարելու են Մասուդ Փեզեշքիանը և Սայիդ Ջալիլին: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Փեզեշքիանը ստացել էր ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողից ավելի քան 10 միլիոնի քվեն։ Նրա մրցակցի՝ պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել էր 9 միլիոն 400 հազար քաղաքացի։ Ընտրապայքարից դուրս մնացած Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում է Սաիդ Ջալիլիին։

Ընտրական տեղամասերի բացվելուն պես քվեարկել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Քվեարկությունից հետո իսլամական հեղափոխության առաջնորդը հույս է հայտնել, որ այս անգամ մարդկանց հետաքրքրվածությունն ու ակտիվությունն ավելի մեծ կլինի, և նրանք ճիշտ ընտրություն կկատարեն:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում