Մինչ օրս մենք չունենք ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր առաջարկին. ՀՀ ԱԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք բանակցություններ ենք վարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, որ մինչ օրս մենք չունենք ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր առաջարկին, սակայն Հայաստանը վճռական է և հաստատակամ խաղաղության օրակարգի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների սահմանազատման գործընթացը շարունակելու հարցում։

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Եվ ես իրապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատմամբ շահագրգռված մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում