Վլադիմիր Պուտինը պետական այցով Հյուսիսային Կորեայում է

ՄՄերի Ներսիսյան

Պետական այցով Փհենյանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են:

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ Կիմ Չեն Ընն ընդգծել է Ռուսաստանի կարևոր առաքելությունն ու դերն աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում: Նա հավելել է, որ իրավիճակն աշխարհում արագորեն փոխվում է և դառնում ավելի բարդ, Փհենյանը մտադիր է ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ընը վստահեցրել է, որ իր երկիրն անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի վարած քաղաքականությանը։

Ռուսաստանի ղեկավարն իր հերթին նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Փհենյանի հետևողական և մշտական ​​աջակցությունը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ արդեն պատրաստ է նոր փաստաթուղթը, որը հիմք կդառնա Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունների համար: Նա հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում։ Երկու ղեկավարները կարճ հայտարարություններից հետո բանակցությունները շարունակել են մամուլի համար փակ ձևաչափով:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախատեսվում է պետությունների ղեկավարների երկար զրույց:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում