16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում եղել է շուրջ 3400 մարդ. ԻՔՄ

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր՝ հունիսի 12-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:00-ից հրավիրել էր հավաք:

ԻՔՄ-ից նշում են, որ շարժումը արդեն երկու օր՝ նստացույց է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում եղել է շուրջ 3400 մարդ:

 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

 

Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում