2021-ից սկսած՝ Կառավարությունը շուրջ 30 ծրագիր է իրականացրել ԼՂ-ից տեղահանվածների համար. ԱՍՀ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Դեռևս 2021 թվականից սկսած՝ Կառավարությունը  շուրջ 3 տասնյակ տարբեր ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված անձանց ամենատարբեր սոցիալական խնդիրներին անդրադառնալու համար: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Անդրադառնալով նրանց բնակարանով ապահովելու ծրագրին՝ նախարարը հիշեցրեց, որ այս ամիսներին այն բավականին ակտիվ և ներառական քննարկումների փուլով ընթացել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի կողմից: «Արդյունքում՝ մենք նախորդ Կառավարության նիստի ժամանակ հնարավորություն ունեցանք խոսելու այդ ծրագրի մասին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում