Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ժողովրդական համաձայնեցում անցած իրավունքի վրա հիմնված արդարությունը շատ կարևոր հանգամանք է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում ես խոսել եմ այդ մասին, որ Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել արդարության պահանջարկը, արդարության կարիքը, բայց շատ կարևոր է նաև, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը: Սա մի խոսակցություն է, որը մենք հետագայում կշարունակենք»,- ասաց վարչապետը:

Նա անդրադարձավ նաև տնտեսական կարգին: «Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք աշխատանքի և գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք աշխատելու, իր աշխատանքային ընդունակություններն իրացնելու և իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա: Շատ կարևոր է արձանագրել, որ աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Այսինքն՝ մենք յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տանք, որ ինքը իր սոցիալական նշաձողը զբաղեցնի իր օբյեկտիվ ընդունակությունների լիարժեք արտահայտման միջոցով: Նա, ով իր աշխատանքով կարող է դառնալ մեծահարուստ, դառնա մեծահարուստ, ով կարող է լինել միջին խավ, լինի միջին խավ: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կունենան շարունակական սոցիալական աջակցության կարիք, դա նույնպես մտնում է սոցիալական արդարության տրամաբանության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում