ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը ոչնչով չպետք է զիջի ԱՄՆ-Իսրայել պայմանագրին. Երմակ

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների պայմանագրի նախապատրաստման հարցով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Նա հայտարարել է՝ պայմանագիրը ոչնչով չպետք է զիջի ԱՄՆ-Իսրայել պայմանագրին: «Վերջինիս արդյունավետությունը երևաց Իսրայելի դեմ Իրանի հարձակման ժամանակ, երբ իրանական զանգվածային հարվածները հետ էին մղում նաև Թել Ավիվի դաշնակիցները»,- նշել է Երմակը:

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը, իր հերթին, հայտարարել է՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն կարող մասնակցել Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումների հետմղմանը, ինչպես Մերձավոր Արևելքում, քանի որ, Ժոզեպ Բորելի խոսքով, Ուկրաինայի տարածքում չկան ամերիկյան կամ բրիտանական ռազմական օբյեկտներ, որոնց կարող է վտանգ սպառնալ։ Միաժամանակ, նա ընդգծել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգն ուժեղացնելու կարևորությունը:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում