Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում. Տոկաևը՝ Փաշինյանին

ԼԼուսինե Մուրադյան

Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին ու ավանդույթներին: Նախագահի նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում: Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա: Երկկողմանի կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է: Մեր նպատակները և շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասաց Տոկաևը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում