Ավտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023-ը բարդ տարի էր ՊՆ-ի համար. Պապիկյան

ԱԱսպրամ Սարատիկյան

526.5 մլրդ դրամ բյուջե, 99.8 տոկոս կատարողական՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին պաշտպանության նախարարության հաշվետվությունը: Քանի որ հաշվետվության մեջ առկա է գաղտնի տեղեկություն, որոշվել է նիստի մի մասը անցկացնել փակ ռեժիմով: Մինչև այդ նախարար Պապիկյանը տեղեկացրել է, որ 2023-ին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցով իրականացվել են հաստիքների կառուցվածքային փոփոխություններ, հստակեցվել են գործառույթներն ու աշխատանքները, հաստատվել են ՊՆ և զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները:

«ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023-ը բարդ տարի էր ՊՆ-ի համար, զորքերը տարբեր մարտական պատրաստականության աստիճանում են գտնվել տարվա ընթացքում, կառավարման մարմինները աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս և սեպտեմբերի ամիսներին անվտանգային իրավիճակի սրման հետ կապված ԶՈՒ-ն զորքերը տարբեր աստիճանների են բերվել: Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունը իրականացվել է ԶՈՒ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց մեծ մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում