Երևանը Մոսկվային պաշտոնապես չի հայտնել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին. Պեսկով

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ. պաշտոնական խողովակներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ, Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում