Գրոսին Պուտինի հետ կքննարկի Զոպորոժիեի ԱԷԿ հարցը

ԳԳոհար Սարգսյան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության 35 երկրի Կառավարիչների խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված Մոսկվայի պլանները: Նախատեսված է, որ Գրոսին Ռուսաստան կմեկնի մարտի 5-ին:

Ասուլիսի ընթացքում նա հայտնել է, որ շաբաթվա վերջին գործակալության թիմերն արձանագրել են կայանի շուրջ ռազմական ակտիվության աճ:

«Դա նշանակում է, որ կայանի ֆիզիկական ամբողջականությունն ակնհայտորեն վտանգված է կամ շարունակում է վտանգվել»,- շեշտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը:

Նա ընդգծել է, որ հնարավոր չի եղել իրավիճակը հասցնել «ավելի կայուն» կետի:

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում