Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 30000-ը

ԴԴավիթ Մուրադյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Х սոցցանցում տեղեկացրել է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը, նրանց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ ևս 70 հազար մարդ վիրավորվել է, նշել է նա։

Ավելի ուշ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրվա դրությամբ պաղեստինցիների զոհերի թիվը եղել է 30035, ավելի քան 70000-ը վիրավորվել են: Ենթադրվում է, որ շատերը մնացել են փլատակներում: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 7-ից մինչև հիմա Իսրայելի կողմից սպանվել է ավելի քան 25000 կին և երեխա՝ հավելելով, որ հրեական պետությունը կարող է և պետք է ավելին անի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Օսթինը հավելել է, որ մոտ 21000 ճշգրիտ կառավարվող զինամթերք է տրամադրվել Իսրայելին Գազայում պատերազմի սկզբից ի վեր։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում