Ուսումնասիրություն է իրականացվում պարզելու՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ. Արմեն Խաչատրյանը՝ Սյունիքում տեղակայված ռուս սահմանապահների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

2020 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր են ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Իրավիճակով պայմանավորված՝ այո, այդպես է եղել, բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի. ով ինչ մանդատ ունի և որտեղ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին հարցին։

«Նաև Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ուսումնասիրությունները կկատարվեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի հետ համատեղ։ «Կուսումնասիրվեն բոլոր իրավական խնդիրները. ով ինչ պարտավորություն ունի և որտեղ կարող է լինել, և որտեղ է ավարտվում այդ ամենը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում ի՞նչ մանդատով են կանգնած, ասել էր, որ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում