Չեմ ասում, որ ՀՀ-ում բոլորը երազանքի աշխատանքը կարող են գտնել, բայց ակնհայտ է, որ աշխատատեղեր կան. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

2018 թվականից մինչև այսօր 180 հազար աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում էականորեն աճել է նաև միջին աշխատավարձը:

«Հայաստանում միջին աշխատավարձն աճել է առնվազն 57-60 տոկոսով: Արտագնա աշխատանքի մեջ իներցիոն տրամաբանություն էլ կա: Հայաստանի Հանրապետությունում, ես չեմ ասում, որ բոլորն իրենց սրտի ուզած և երազանքի աշխատանքը կարող են գտնել, բայց ակնհայտ է, որ Հայաստանում աշխատատեղեր կան»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում