Առնվազն 15 զոհ Ռաֆահում՝ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

ԴԴավիթ Մուրադյան

Իսրայելի զինված ուժերն այս գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային ուղղությամբ: Al Jazeera-ի տվյալով՝ առնվազն 15 մարդ է զոհվել ՑԱՀԱԼ-ի կողմից Ռաֆահ քաղաքի գիշերային գնդակոծությունների հետևանքով: Նշվում է, որ մեծ է նաև վիրավորների թիվը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հանձնարարել էր մշակել բնակավայրից խաղաղ բնակիչներին տարհանելու և Ռաֆահում ու շրջակայքում գործող ՀԱՄԱՍ շարժման ուժերը ոչնչացնելու ծրագիր: Նա նշել էր, թե Իսրայելի ռազմական գործողության նպատակներին անհնար է հասնել, քանի դեռ տարածաշրջանում մնում է ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ: Նեթանյահուն չի հստակեցրել, թե ուր պետք է տարհանել քաղաքացիական բնակչությանը։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում