Խամաճիկային կուսակցությունները ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով պայքարում են իրենց պետության դեմ. Վահագն Ալեքսանյան

ԿԿարմեն Ղուկասյան

«Պարո՛ն Խաչատրյան («Հայաստան»խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան - խմբ.), խամաճիկայինից եք խոսում, խամաճիկայինից խոսենք ուրեմն: Ես ձեզ կպատմեմ, թե ոնց են վարվում խամաճիկային կուսակցությունները:

Խամաճիկային կուսակցություններն իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով, իրենց ողջ հանրային ու քաղաքական ռեսուրսով պայքարում են իրենց պետության դեմ՝ հանձնարարականներով»,- այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով դահլիճում նստած ընդդիմադիր պատգամավորին:

Հիշեցնենք՝ վերջինս մեղադրել էր իշխող խմբակցությանը կապիտուլյանտ ուժ լինելու, ազգն ու պետականությունը հակադրելու և խամաճիկային պետություն լինելու մեջ:

«Ասում է՝ կապիտուլյանտ: Տո ձեզնից լավ կապիտուլյա՞նտ, պարո՛ն Խաչատրյան: Լեռնային Ղարաբաղում երկու շաբաթ չանցավ, որ իշխանություն վերցրիք, ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց: Ասում եք՝ հանդուրժում եք, որ Հայաստանը լցվել է թուրքերով, բա Արծվաշե՞նը: Հազար ներողություն, քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, բա ի՞նչ եք արել Արծվաշենի համար: Ինչո՞ւ հետ չեք բերել ՀՀ-ի սուվերեն տարածքը: Դուք պայքարում եք Հայաստանի Հանրապետության դեմ, դուք ՀՀ-ի դեմ պայքարում եք օտար պատվերով»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Պատասխան ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և, դիմելով Ալեքսանյանին, նշեց՝ արձանագրելով և խոսելով «ԿԳԲ»-ի գործիչների վկայությունների մասին՝ վերջինս ոչնչով չի տարբերվում նրանցից:

Մինասյանը Ալեքսանյանին և իշխող քաղաքական թիմի անդամներից շատերին մեղադրեց ազգայինի նկատմամբ հարձակողական վարքագծի, պետականության հիմքերը քանդելու մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում