Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

ԿԿարմեն Ղուկասյան

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը:

1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում, որը նպատակ է հետապնդում ճամփորդելիս հավելյալ պաշտպանության միջոց տրամադրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

2. Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրվում կամ փոխանակվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Նշված դեպքում միաժամանակ ընդունվում են հաշվառման և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ դիմումներ:

3. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թե՛ չափահաս, թե՛ անչափահաս անձանց:

4. 2024 թ. հունվարի 25-ի դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ստացվել են 42 809 դիմումներ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը մոտեցել է 50 000-ին, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է շուրջ 900:

5. ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, այսինքն՝ վերոնշյալ ծրագերից օգտվելու համար հիմք է հանդիսանում ԼՂ-ից տեղահանված լինելու հանգամանքը՝ անկախ վերջիններիս իրավական կարգավիճակից:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում