Միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որ այդ սահմանը բացվի, թուրքական կողմի որոշումն է. Միրզոյանը՝ Մարգարայի կամրջի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասով շոշափելի քայլեր կա՛մ չեն արվել, կա՛մ շոշափելի արդյունք դեռ չկա, այսինքն՝ պայմանավորվածությունը՝ բացելու ճանապարհը երրորդ երկրների քաղաքացիների համար, չի գործում: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ երկու կողմերից ենթակառուցվածքների՝ անցակետերի, կամրջի ուսումնասիրություն է եղել:

«Անիի կամրջով (կամրջի մասով – խմբ.) մենք որոշակի շարժ և առաջընթաց ունենք: Թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, մենք կարձագանքենք, և ըստ այդմ՝ առաջ կգնանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մարգարայի կամրջին, ապա այդ մասով վերահաստատվել է, որ հայաստանյան կողմը պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական, թե՛ ենթակառուցվածքների առումով՝ ճանապարհ, անցակետ:

«Միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որ այդ սահմանը բացվի և աշխատի, թուրքական կողմի որոշումն է՝ ձեռնամուխ լինելու, որ բացվի»,- ասաց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում