Վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, ինչպես նաև ԱԳՆ-ների միջև ուղիղ կապուղի կա. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև կապուղի կա, և պետք է վստահեցնեմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև այդպիսի կապուղի կա, այլև ԱԳՆ-ների միջև, այլև մի շարք այլ՝ «գետնի վրա աշխատող» գործակալությունների և գերատեսչությունների միջև: Այդ մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ, օրինակ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրականների փոխանակումը կամ պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումներն ընթանում են ԱԳՆ-ների ուղղությամբ, բայց տեղի են ունենում նաև ոչ պաշտոնական շփումներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում