«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խնդրի շատ արդարացի և կայուն լուծում է. Յորղոս Գերապետրիտիս

ԼԼուսինե Մուրադյան

Մենք հավատում ենք երկխոսությանը, ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը:

«Կարծում եմ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Հայաստանի Կառավարությունն է ներկայացրել, խնդրի շատ արդարացի և կայուն լուծում է:

Կարծում ենք՝ խաղաղության գործընթացը պետք է հստակորեն ներառի կոնկրետ խնդիրներ, և պետք է սահմանների սահմանազատումը հստակ լինի, որպեսզի հետագայում վայրագություններ չդրսևորվեն: Երկու կողմերը պետք  ներգրավված լինեն այս գործընթացում:

Կարծում եմ՝ կա իրատեսական հնարավորություն, որով լուծումների կարող ենք հասնել ապագայում: Չպետք է ռազմական գործողություններ տեղի ունենան»,- ասաց Հունաստանի ԱԳ նախարարը և հավելեց, որ պատրաստ են ծառայություններ մատուցել ոչ միայն միջազգային հարթակներում, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում