ԶՈՒ-ում ծառայության անցնող օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն կստանան

ՄՄերի Ներսիսյան

ՌԴ ԶՈՒ-ում ծառայության անցնող օտարերկրացիներն ու նրանց ընտանիքների անդամները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան:

«Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության համար, կամ որոնք զինվորական ծառայություն են անցնում զինված ուժերում հատուկ ռազմական գործողության ընթացքում, իրավունք ունեն դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում