Օրը՝ 60 վայրկյանում | 23.12.2023

ՄՄարո Թարվերդյան

Նշանակալի ավանդ ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով:

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում:

Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է. ՌԴ ԿԸՀ:

Մոսկվան չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի պարտադրած խմբի ֆինանսավորմանը. Զախարովա:

Թուրքիան կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրության վավերացման շուրջ քննարկումը:

Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա:

Ուկրաինայի կառավարությունը միակողմանիորեն խզել է Բելառուսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20 հազարի, վիրավորների թիվն անցել է 53 հազարը:

Գազայի հատվածում 75 օրվա ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի 136 աշխատակից. Գուտերեշ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում