Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է Հայաստան հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Այնուհետև Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանի, առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաջյանի և հայ համայնքի ներկայացուցիչներ Դիեգո Կարամանուկյանի ուղեկցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է հրապարակում, ծանոթացել հուշահամալիրի կառուցման պատմության դրվագներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում