Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում

ԼԼուսինե Մուրադյան

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Սահմանի այն հատվածում, որտեղ կայացել է գերիների փոխանակումը, աշխատում է «Լուրերի» թղթակից Նորայր Շողիկյանը:

Ներկայացնելով մանրամասները՝ նա նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 2023 թվականի ապրիլին Հայաստանի սահմանը Սյունիքի մարզի հատվածում հատած 2 զինծառայողների, իսկ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 32 գերիներին:

Փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի պայմանավորվածության համաձայն:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողների անունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում