Տավուշի ոստիկանները «ԿամԱԶ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել

ԼԼուսինե Մուրադյան

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհի հարակից սարամասում կանգնեցրել են Գանձաքար գյուղի 30-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդն իրավապահներին ներկայացրել է 12 խմ փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ: Նա հայտնել է, որ ինքն է մոտակա անտառտնտեսությունից բենզասղոցով հատել ծառերը և չորս համագյուղացիների օգնությամբ բեռնել «ԿամԱԶ»-ը: Նաև հայտնել է, որ բեռնատարում կա ևս 6 խմ փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չունի:
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանությանՏավուշի և Իջևանի բաժիններ:

Փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում