Մարդը քանի աշխատունակ է, պետք է խրախուսենք, որ աշխատի. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած քաղաքացիներից մեկը խնդրեց վերականգնել բազմամյա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչների` 55 տարեկանից թոշակի գնալու հնարավորությունը:

«Մենք կարող ենք ասել` եկեք 45 տարեկանից գնանք թոշակի, եկեք 35-ից գնանք, 25-ից, բայց էդ թոշակն ով և ինչպես է ապահովելու: 500-600 հազար թոշակառու կա, 100 հազար նպաստառու, որտեղի՞ց է գոյանում այդ գումարը` աշխատող, թոշակառու չհանդիսացող մարդկանց վճարած հարկերից, իսկ ՀՀ-ում այսօր ընդամենը 730 000 աշխատող կա, որոնք աշխատում են և հարկ վճարում: Պատկերացնո՞ւմ եք` սա ի՞նչ բեռ է և՛ քաղաքացու, և՛ պետության համար: Վերջին տարիներին այս բալանսը փոխվել է, 2018-ին ավելի շատ թոշակառու կար, քան աշխատող: Մարդը քանի աշխատունակ է, մենք պետք է նրան քաջալերենք, որ աշխատի: Ասում եք` թոշակը 55-ից վերականգնենք. այն պետք է լինի 45-50 000, մենք հնարավորություն ենք ստեղծել, որ ձեր աշխատավարձը կրկնապատկեք, բա որ բոլորը թոշակի գնան, ով է դաս տալու մեր երեխաներին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց` երկիր կառուցելու պրոցեսի մեջ ենք, պետք է աշխատենք:

«55-ը ի՛նչ տարիք է, որ մարդը գնա թոշակի: Եթե կա աշխատելու կամ չաշխատելու հնարավորություն, պետք է ընտրությունը կանգնի աշխատելու վրա: Աղքատությունը պետք է հաղթահարել աշխատանքով»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում