Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայկական դրամի ներդրման 30-ամյակին նվիրված ընդունելությանը

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայկական դրամի ներդրման 30-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ազգային արժույթի ստեղծման և ներդրման պատմության դրվագներին:

Իր խոսքում նախագահը նաև շնորհակալական խոսքեր է հղել Կենտրոնական բանկի բոլոր ժամանակների ղեկավարներին ու աշխատակիցներին, ինչպես նաև հայկական դրամի ներդրման գործում իրենց ավանդն ունեցած պետական պաշտոնյաներին ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է նաև Կենտրոնական բանկի՝ որպես անկախ մարմնի, կարևոր դերակատարությունը երկրի ֆինանսատնտեսական համակարգի ճկունության ու կայունության ապահովման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում