Իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ. ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ն էլ պիտի աղմուկ բարձրացնի, երբ Ադրբեջանն է զենք գնում

ՄՄուշեղ Իսախանյան

Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացումը ջղաձգումներ է առաջացնում Ադրբեջանում, հատկապես, երբ խոսքը ռազմական գործակցության մասին է:

Տարիներ շարունակ արսենալը հարձակողական զենքերով հարստացնող երկիրը դեմ է, որ հարևանն անգամ պաշտպանողական համակարգեր ձեռք բերի:

Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրած Ադրբեջանին Երևանի գործընկերները հիշեցնում են՝ ցանկացած երկիր սեփական անվտանգությունն ապահովելու պարտավորություն և իրավունք ունի ու ազատ է գործընկերներ ընտրելու հարցում:

Բաքուն, սակայն, բոլոր միջոցները գործադրում է, որ իր կողմից տարիներ շարունակ խախտված ռազմական բալանսը չվերականգնվի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում