Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու հետաքրքրություն տարբեր երկրների շրջանում այսօր կա. ԱԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Իսկապես ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով, և ՀՀ-ն, սահմանված կարգով դիտարկելով բոլոր հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, բայց ցանկացած փուլում համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշեց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

«Միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում