«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին. Արտակ Զեյնալյան

ԼԼուսինե Մուրադյան

Երևանի նորընտիր ավագանին գումարել է առաջին նիստը, օրակարգում քաղաքապետի, հանձնաժողովների նախագահների ընտրության և ավագանու հաջորդ նիստի ժամկետը որոշելու հարցերն են:

Ավագանու նիստին մասնակցում է երեք խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն»: «Մայր Հայաստան» դաշինքը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը չեն մասնակցել նիստին:

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում է 37 անդամ, քաղաքապետի թեկնածու է գրանցվել միայն Տիգրան Ավինյանը: Քվեարկությունը բաց է և ավարտվել է, արդյունքը կհրապարակվի ընտրելու համար սահմանված մեկ ժամը լրանալուց հետո:

Ընդմիջման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Տիգրան Ավինյանի օգտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում