Տեղի է ունեցել Ադրբեջանը և Իրանը միացնող կամուրջների հիմնարկեքի արարողությունը

ՄՄերի Ներսիսյան

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհդի Բազրփաշը երկօրյա այցով Ադրբեջանում է՝ այս տարվա հուլիսին կայացած Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում հաստատված նախագծերն իրականացնելու համար։ Նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Պաշտոնյաները առանձնազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններին, տրանսպորտային ենթակառուցվածքներին և տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: Մեհդի Բազրփաշը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն են վերադառնում Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի բազմաթիվ հանդիպումների շնորհիվ։

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ Աղբանդ-Քալալեհ սահմանին տեղի է ունեցել ավտոճանապարհային ու երկաթուղային կամուրջների հիմնարկեքի արարողությունը։ Ավտոճանապարհային կամրջով օրական կարող է անցնել մինչև 1100 մեքենա:

Միջազգային լրահոսի մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում