Գորիս է ժամանել Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը

ԼԼուսինե Մուրադյան

Այսօր Գորիս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:  

Նա տեղեկացրեց, որ Փաուերի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Գորիսում գործող կոորդինացնող կենտրոն: Նախատեսվում է նաև պատվիրակության այց Կոռնիձորի հումանիտար կայան:

Հիշեցնենք՝ Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում