ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի. ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն՝ իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Այդ մասին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ինչպես ասել եմ և ասում եմ հիմա, այս գործողության հիմնական և առանցքային թիրախը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- ասաց նա:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն:

«Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին ու արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ:

«Մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում