ՄՄարո Թարվերդյան

Միջազգային դերակատարների՝ ԼՂ շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար․ ԼՂ ԱԳՆ

Միջազգային դերակատարների՝ ԼՂ շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար․ ԼՂ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջազգային դերակատարների՝ ԼՂ շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ։

Ինչպես տեղեկացրել էինք՝ Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունն անվանում է «հակաահաբեկչական գործողություն», որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:

ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

ԼՂ բնակիչները տարածել են կադրեր, որոնցում լսվում են հրետակոծության և ԱԹՍ-ի աշխատանքի ձայներ, Ստեփանակերտին մոտ բարձունքներում երևում են պայթյուններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում