ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:

Արարատ Միրզոյանը և Իվիցա Դաչիչը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ 9 ամիս ապօրինի արգելափակմանը: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին:

Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգություններին՝ ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում