Փաշինյանը՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ հաղորդագրություններում նկատվում էր պատրաստակամություն՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավարի հետ: Իսկ հեռախոսազրույցների շրջանակում եղե՞լ է պատրաստակամություն՝ կազմակերպելու նմանատիպ հանդիպում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հարցին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Ոչ բոլոր հեռախոսազրույցների ժամանակ, բայց հեռախոսազրույցներից մի քանիսի ժամանակ նման պատրաստակամություն եմ հայտնել և միջնորդել նաև իրենց կողմից... պատրաստակամություն են հայտնել աշխատել նման հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում