ՎՎարդուհի Հարությունյան

«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան է ներկայացրել Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները

«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան է ներկայացրել Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները:

Լրատվամիջոցների տվյալով՝ պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը, որոնք հավաքվել էին պաշտոնոնկության գործընթացի մեկնարկի համար: Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի մեկ ամիս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում