Գյումրիում հիմնվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Գյումրիում հիմնվեց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը. այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Կենտրոնի հիմնման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392 մլն դրամ:

 

Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում