Ջո Բայդենը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպման մտադրության մասին

ՄՄերի Ներսիսյան

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնանկության թեմային անդրադարձել է ԱՄՆ նախագահը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ջո Բայդենը նշել է, որ տեղյակ է Վոլոդիմիր Զելենսկու որոշմանը, բայց հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել: Բայդենը հիասթափություն է հայտնել շրջանառվող լուրերի կապակցությամբ, թե Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, հնարավոր է՝ ներկա չլինի Հնդկաստանում այս շաբաթ կայանալիք Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովին։ «Ես հիասթափված եմ, բայց մտադիր եմ հասնել նրա հետ հանդիպման»,- ասել է Բայդենը: ԱՄՆ նախագահը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին կմասնակցի սեպտեմբերի 7-10-ը, որից հետո կայցելի Վիետնամ։

Միջազգային այլ իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում