32 տարի անց արցախահայությունը կրկին լրջագույն մարտահրավերների առաջ է. սեպտեմբերի 2-ի ուղերձները
Այսօր ԼՂ անկախության հռչակման օրն է: Շնորհավորական ուղերձում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։
Վարչապետը հիմնազուրկ է համարել Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները:













