Հասանովը Թուրքիայում քննարկել է թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը

ԴԴավիթ Մուրադյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում: Այցի շրջանակում Զաքիր Հասանովը հանդիպել է Էսքիշեհիրի 1-ին ավիաբազայի հրամանատար Էրթան Ուզունի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, մասնակցել 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողությանը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի հետ:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում