Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված՝ հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական դրվագներին:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում