Իդալգոյի կոչը Մակրոնին. Ֆրանսիան պետք է օգտագործի ԱԽ-ում իր դիրքը ԼՂ ժողովրդի իրավունքների գծով բանաձև ընդունելու համար

ԼԼուսինե Մուրադյան

Մեր ուղերձը հստակ է ու պարզ. մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը՝ Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Նա նաև ընդգծեց, որ ԼՂ բնակչությունը շրջափակման մեջ է՝ անկախ իր կամքից, և այս ամենն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի հրադադարի հայտարարությունը:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում, նման է ցեղասպանության: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը (Լուիս Մորենո Օկամպո - խմբ.) որակել է որպես ցեղասպանություն, և ցեղասպանություն որակող սկզբունքներից, կետերից 4-ը ճանաչված են միջազգային հանրության ու փորձագետների կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում այսօր տեղի ունեցողը որակելու համար՝ ավտորիտար ռեժիմի կողմից ցեղասպանություն, էթնիկ զտում մի ժողովրդի նկատմամբ, որը պարզապես իր իրավունքներն է պահանջում, և այն իրավունքները, որն ունի ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ:

Այս իրավիճակն է, որ մենք եկել ենք այստեղ վկայելու և դատապարտելու, և մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի այն դիրքը, որն ունի, որ գրավում է Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով բանաձև ընդունելու համար»,- հայտարարեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում