ԼԼուսինե Մուրադյան

33 տարի առաջ ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը. ՄԻՊ-ի ուղերձը

33 տարի առաջ ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։

 

33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտավորություն, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:

 

Ուստի Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունեն մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում