ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ ՓԾ-ն երեք օրում 16 ահազանգ է ստացել տարբեր տարածքներում օձեր նկատելու վերաբերյալ

ՆԳՆ ՓԾ-ն երեք օրում 16 ահազանգ է ստացել տարբեր տարածքներում օձեր նկատելու վերաբերյալ

Օգոստոսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում օձեր նկատելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, օձեր են նկատվել Երևանում, Գյումրի, Եղեգնաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Սարիգյուղ, Բազմաղբյուր, Արևիկ, Փարաքար, Ախուրյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում