ԼԼիլիթ Ասատրյան

Մարտակերտի 35-ամյա բնակիչն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել

Մարտակերտի 35-ամյա բնակիչն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։

 

Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

 

Նրա հասակը 150-155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։

 

Անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկությություն ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում