ԼԼուսինե Մուրադյան

Բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում հնամաշ են, նոր վագոնների կարիք ունենք. Տիգրան Ավինյան

Բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում հնամաշ են, նոր վագոնների կարիք ունենք. Տիգրան Ավինյան

Երևանի մետրոպոլիտենի համար 45 նոր շարժակազմ ձեռք կբերվի, վերջիններիս տեխնիկական բնութագրերը պատրաստ են, և առաջիկայում մրցույթներ կհայտարարվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին և տեղեկացվեց, որ շահագործվող վագոնները 1976 թվականի արտադրության են:

«Բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում արդեն իսկ հնամաշ են, չնայած որոշակի կոսմետիկ աշխատանքներ իրականացվել են, տեսքի են բերվել, այնուամենայնիվ, բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում կարիք ունեն փոխարինման, և մենք նոր վագոնների կարիք ունենք»,- ասաց Ավինյանը և տեղեկացրեց, որ այդ մասով գնումների վարչության հետ պետք է համատեղ աշխատանք իրականացվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում