ԼԼուսինե Մուրադյան

Ուրցաձոր գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը և մահացել

Ուրցաձոր գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը և մահացել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 11։03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ 1․40 մետր) և մահացել:

Փրկարարները ջրհորից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում